Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Թուրքիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել չմիջամտել երկրի ներքին գործերին

Թուրքիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել չմիջամտել երկրի ներքին գործերին
11.02.2021 | 22:52

Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը ԱՄՆ-ին կոչ է արել չխառնվել ներքին գործերին և չքննարկել թուրքական դատարանների վճիռները՝ տեղեկացնում է Անադոլուն: «Մենք դեռևս 2020-ի հուլիսի 28-ին ենք պատասխանել ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությանը, որը կոչ է անում ազատել Օսման Քավալային:

Թուրքիան իրավական պետություն է: Ոչ մի պետություն չի կարող Թուրքիայի դատարաններին հրաման տալ դատական ընթացակարգերի մասին»,-հայտարարել է Աքսոյը: Իրավապաշտպան Օսման Քավալան ձերբակալվել է 2017-ի հոկտեմբերի 18-ին Ստամբուլի օդանավակայանում: Նոյեմբերի 1-ին դատարանը որոշում է կայացրչել կալանավորել նրան` «սահմանադրական կարգը փոխելու փորձի եւ գործող կառավարությանը հեռացնելու փորձի համար»: Թուրքիայի իշխանությունները նշում էին նաև, որ Քավալան ներգրավված է եղել 2013-ին տեղի ունեցած բողոքի ակցիաներում:


Նախորդ տարվա փետրվարին Ստամբուլի դատարանը որոշել էր արդարացնել և ազատ արձակել ակտիվիստին, բայց նույն օրը ավելի ուշ, դատախազությունը կրկին նրա կալանքի վերաբերյալ որոշում էր կայացրել:

Դիտվել է՝ 3284

Մեկնաբանություններ